12:05 | 21.06.16 | Նորություններ | 3942

Beeline ADSL-ից օգտվող մի շարք բաժանորդների մոտ կփոխվեն վճարման համարները

Beeline-ը տեղեկացնում է, որ մի շարք բաժանորդների Hi-line ծառայություները տեղափոխվել են նոր պլատֆորմ, ինչի հետ կապված կփոխվեն ինտերնետ ծառայությունների համար վճարման նրանց անհատական համարները:

«2016թ. հուլիսի 2-ից հետո նոր պլատֆորմ տեղափոխված Երեւանում գտնվող Hi-line ծառայության բոլոր այն բաժանորդներին,ում քաղաքային հեռախոսահամարը սկսվում է «2»-ով (010-2ххххх), ինչպես նաեւ Զարյան 74, Քեռու 35 եւ Կոմիտաս 62 հասցեներում գրանցված բաժանորդներին անհրաժեշտ է նախքան ինտերնետ կապի համար վճարելը դիմել մոտակա Beeline գրասենյակ, ստանալ ինտերնետի նոր համար, եւ միայն նոր համար ստանալուց հետո վճարում կատարել ընկերության գրասենյակներում կամ վճարման այլ տերմինալների եւ համակարգերի միջոցով: Ինտերնետի հին համարով վճարումները վավերական չեն համարվի, եւ ծառայության մատուցումը կդադարեցվի»,- ասված է հաղորդագրությունում: