11:10 | 15.06.16 | Նորություններ | 3192

Beeline-ի աջակցությամբ Խաչատուրյանի անվան եռյակը համերգներ կտա Արցախում

Beeline-ի աջակցությամբ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների` Խաչատուրյանի անվան եռյակի երաժիշտները համերգներով հանդես կգան Արցախում:

Հունիսի 16-ին տեղի կունենա եռյակի համերգը Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում, իսկ հունիսի 17-ին` Շուշիի Կերպարվեստի Պետական Թանգարանում:

«Beeline-ի եւ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի համագործակցությունը շարունակվում է` նպաստելով այս ուղղության զարգացմանը եւ տարածմանը երիտասարդության շրջանում: Ուրախ եմ, որ առաջիկա համերգների շնորհիվ այս տաղանդավոր երիտասարդները եւս հնարավորություն կունենան վայելելու դասական երաժշտության ստեղծագործությունները եւ նոր գիտելիքներ ձեռք բերելու»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: