13:37 | 06.06.16 | Նորություններ | 4408

Beeline FTTB ինտերնետի համար հնարավոր է վճարել նաեւ arca.am-ի միջոցով

Beeline-ը տեղեկացնում է, որ օպտիկամանրաթելային Beeline ինտերնետի, ինչպես նաեւ  Hi-Line ինտերնետի բաժանորդները կարող են ծառայությունների համար վճարել arca.am կայքի միջոցով: 

Օպտիկամանրաթելային Beeline ինտերնետի ծառայությունների համար վճարում կատարել բաժանորդները կարող են` հավաքելով ութանիշ բաժանորդային համարը 11 կամ 13 կոդով «Beeline ֆիքսված հեռախոսակապ կամ ինտերնետ» բաժնում: Hi-Line ինտերնետի դեպքում անհրաժեշտ է նույն բաժնում մուտքագրել ինտերնետի վիրտուալ համարը (ID):

«Beeline-ը շարունակում է հոգ տանել, որպեսզի հաճախորդներին մեզ հետ լինի պարզ եւ հարմար: Օնլայն վճարումների arca համակարգը երկրում ամենապահանջվածն է եւ տարածվածը, իսկ նրա օգտագործումը նշանակալիորեն կպարզեցնի մեր ծառայությունների համար վճարման գործընթացը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: