06:44 | 23.05.16 | Նորություններ | 4164

Beeline-ի աջակցությամբ կայացել է «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի համերգը

Beeline-ի աջակցությամբ մայիսի 21-ին Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանում կայացել է «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների` Խաչատուրյանի անվան եռյակի երաժիշտների համերգը:

Համերգը տեղի է ունեցել «Թանգարանների գիշեր» միջազգային ակցիայի շրջանակում:

«Արվեստի զարգացումը միշտ գտնվել է Beeline-ի ուշադրության կենտրոնում, և մենք ուրախ ենք շարունակել «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հետ համագործակցությունը նաև 2016 թ. համերգաշրջանի ընթացքում: Նման համերգները, որոնց հնարավորություն ունեն մասնակցելու նաև տաղանդավոր երիտասարդներ, կնպաստեն  դասական երաժշտության նկատմամբ հետաքրքրության պահպանմանը և այս ուղղության հետագա զարգացմանը Հայաստանում»,- նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: