11:59 | 11.05.16 | Նորություններ | 3504

Beeline-ը կտրամադրի Wi-Fi երթուղիչ՝ Drive բջջային ինտերնետին միանալու դեպքում

Beeline-ը հայտարարում է Drive բջջային ինտերնետին միանալու դեպքում 100 դրամ հատուկ գնով ZTE MF65M Wi-Fi երթուղիչ տրամադրելու մասին:

Հատուկ գինը գործում է Drive 5, Drive 15 կամ Drive 40 բջջային ինտերնետի սակագնային փաթեթներին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում:

«Wi-Fi երթուղիչը հիանալի գործիք է տանը կամ գրասենյակում անլար ինտերնետ ապահովելու համար: Բաժանորդագրվելով Beeline-ի Drive բջջային ինտերնետին` մեր հաճախորդները կստանան Wi-Fi երթուղիչ խորհրդանշական գնով և կկարողանան օգտվել ինտերնետից իրենց համակարգիչներով, նոթբուքերով, հեռախոսներով և պլանշետներով միաժամանակ: Beeline բջջային ինտերնետը դարձել է ավելի պարզ և հարմար»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: