10:36 | 06.05.16 | Նորություններ | 3488

Beeline-ը փոխել է իր անշարժ գույքի օբյեկտների վաճառքի պայմանները

Beeline-ը հայտարարում է ընկերությանը պատկանող անշարժ գույքի օբյեկտների վաճառքի պայմանների փոփոխության մասին:

Ըստ նոր ընթացակարգի` անշարժ գույքը վաճառքի է հանվում նվազագույն նախնական արժեքով:

«Եթե առաջարկներ ստանալու ժամկետը լրանալու պահին տվյալ շինությունով կամ անշարժ գույքի այլ օբյեկտով հետաքրքրվածություն է ցուցաբերել մեկ գնորդ, նա հնարավորություն է ստանում այն ձեռք բերելու առաջարկված արժեքով, որը չի կարող ցածր լինել մեկնարկային արժեքից: Եթե մեկ շինությունն ունի մի քանի գնորդ, հաղթողը կորոշվի էլեկտրոնային սակարկումների կամ օֆերտայի բարելավված առաջարկների հարցման արդյունքում»,- ասված է հաղորդագրությունում:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: