11:48 | 24.03.16 | Նորություններ | 3705

Beeline-ը սկսել է Lenovo, Huawei եւ Micromax նոր սմարթֆոնների վաճառքը

Beeline-ը Հայաստանում հայտարարում է Lenovo, Huawei եւ Micromax հայտնի ապրանքանիշերի նոր սմարթֆոնների վաճառքի մեկնարկի մասին:

Ընդհանուր առմամբ նոր սմարթֆոնների տեսականին ներառում է ավելի քան 14 մոդել, այդ թվում`Lenovo Vibe S1, Huawei Honor 5X եւ Micromax Canvas 5:

Սմարթֆոնների արժեքը տատանվում է 29 900 դրամից մինչեւ 205 500 դրամի սահմաններում` կախված մոդելից եւ արտադրողից:

Սմարթֆոնները կարելի է ձեռք բերել նաեւ ապառիկ: 

«Վերջին մեկ տարվա ընթացքում Beeline բրենդային հեռախոսները մի քանի անգամ դարձել են ամենավաճառվող սմարթֆոնները երկրում: Այժմ, հաշվի առնելով հաճախորդների պահանջները, մենք ընդլայնել ենք սմարթֆոնների տեսականին եւ ներառել երեք հայտնի բրենդերի սմարթֆոններ, այդ թվում` նրանց ներկայացուցչական մոդելները: Կցանկանայի առանձին նշել, որ Lenovo եւ Huawei սմարթֆոններ գնելու դեպքում բաժանորդները կարող են օգտվել «Գարնանային անակնկալ» ակցիայից եւ ստանալ 10 ԳԲ ծավալով ինտերնետ եւ հնարավորություն միանալու բացառիկ սակագնային փաթեթին»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: