09:10 | 23.03.16 | Նորություններ | 2932

Beeline-ի աջակցությամբ ամփոփվել է Լավագույն գրախոսականի մրցույթը

Բրիտանական խորհուրդը, Երեւանում Բրիտանական դեսպանատունը եւ Beeline–ն ամփոփել են Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի շրջանակում հայտարարված Լավագույն գրախոսականի մրցույթը:

Այս տարի մրցույթին ներկայացվել էր 20-ից ավելի աշխատանք: Հանձնաժողովի գնահատմամբ գլխավոր մրցանակին են արժանացել Սեգ Կիրակոսյանը եւ Արտակ Վարդանյանը: Նրանք գրախոսական էին ներկայացրել «Էմի» ֆիլմի վերաբերյալ եւ ժյուրիի գնահատմամբ արժանացել են հավասար միավորների:

«Անչափ ոգեւորիչ է այն հանգամանքը, որ յուրաքանչյուր տարի թվով ավելի շատ մարդիկ են հետաքրքրվում եւ մասնակցում արդեն ավանդույթ դարձած Լավագույն գրախոսականի մրցույթին։ Շնորհավորում եմ հաղթողներին եւ մաղթում նորանաոր ձեռքբերումներ։  Հավատացած եմ, որ Beeline-ը նման նախաձեռնություններով, օգնում է մարդկանց կյանքը դարձնել ավելի լավը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Գլխավոր մրցանակից զատ երեք մասնակից` Շողեր Պետրոսյանը`«Լսիր ինձ, Մառլոն»,   Հասմիկ Լեյլոյանը` «Ծովախեցգետինը» եւ Սարգիս Սարուխանյանը`«Ծովախեցգետինը» ֆիլմերի գրախոսականների համար արժանացել են խրախուսական մրցանակների:

Մրցանակները հաղթողներին կհանձնվեն մարտի 29-ին: