17:46 | 05.03.16 | Նորություններ | 2899

Անդրեյ Պյատախինը պատմել է Beeline-ի սակագների եւ ծառայությունների ստեղծման մասին

Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը հանդես եկավ դասախոսությամբ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիայի` մարքեթինգի եւ հասարակայնության հետ կապերի ոլորտում վերապատրաստման մեկամյա դասընթացի մասնակիցների համար:

Ընկերության ղեկավարը լսարանին ծանոթացրեց ռազմավարական մարքեթինգի եւ բրենդինգի մասնագիտական դասընթացի հետ եւ կարդաց «Ինչպե՞ս է ստեղծվում Beeline–ի սակագները եւ ծառայությունները» թեմայով դասախոսություն:

«Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Beeline-ի ղեկավարությանը՝ չափազանց հետաքրքիր դասախոսության եւ հեռաուսուցման լաբորատորիայի հանդեպ ցուցաբերած ուշադրության համար: Երկրի խոշորագույն ընկերություններից մեկի ղեկավարի պաշտոնում Ձեր ունեցած փորձն արժեքավոր եւ արդիական է մեր ուսանողների համար», - նշեց ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիայի ղեկավար Արտաշես Խուրշուդյանը:

«Թե´ Beeline-ը եւ թե´ հեռաուսուցման լաբորատորիան իրենց աշխատանքում առաջնային տեղ են հատկացնում ժամանակակից թվային տեխնոլոգիաների կիրառմանը։ Մենք բավականին մեծ փորձ ունենք տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման գործում եւ մեծ ուրախությամբ պատրաստ ենք բոլոր հետաքրքրված անձանց հետ կիսվել մեր բազմամյա փորձով։ Նման ծրագրերի շնորհիվ, մենք զարգացնում ենք մասնագիտական կրթությունը եւ փորձում ենք մարդկանց օգնել դարձնել իրենց կյանքն էլ ավելի լավը։ Շնորհակալ եմ Երեւանի Պետական Համալսարանի ղեկավարությանը հրավերի եւ հեռաուսուցման ձեւաչափով մասնագիտական կրթության զարգացման գործում իմ փոքրիկ ավանդն ունենալու հնարավորության համար», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: