16:39 | 09.11.15 | Նորություններ | 3537

Beeline-ը աշակերտների համար էքսկուրսիա է կազմակերպել Կապի թանգարան

Երեւանի թիվ 112 ավագ դպրոցի 10-րդ եւ 11-րդ դասարանների աշակերտներն այսօր այցելել են Beeline-ի Կապի թանգարան եւ Beeline համալսարան:

Ընկերությունն աշակերտների համար կազմակերպել է բիզնես-դասընթաց «Աշխատանք մեծ ընկերությունում Beeline-ի օրինակով» թեմայով: 

Հայաստանում Beeline–ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը ողջունել է ընկերություն այցելած երիտասարդ հյուրերին:

«Գիտակցելով ձեր մասնագիտական զարգացմանը նպաստելու նման բացառիկ հնարավորությունը` Beeline-ը հատուկ կարեւորություն է տալիս նմանատիպ միջոցառումներին: Այսօր դուք գործնականում ծանոթացաք հեռահաղորդակցության առաջատար օպերատորի աշխատանքին եւ բացահայտեցիք նրա աշխատանքի հետ կապված բազմաթիվ  առանձնահատկություններ։ Վստահ եմ, որ ձեռք բերած հմտությունները կհանդիսանան Beeline–ի եւս մեկ ներդրում ձեր հետագա մասնագիտական կարիերայի ընթացքում»,- ասել է նա:

Beeline Կապի թանգարանը բաց է ամեն երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 10:00-16:00-ը: Մուտքն ազատ է: