11:05 | 12.10.15 | Նորություններ | 3616

Beeline-ի գլխավոր տնօրենը բաց դաս կանցկացնի

Beeline-ը՝ Առաջնորդության դպրոցի հետ համատեղ, կազմակերպում է «Նոր հորիզոններ» թեմայով բաց դաս` Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի մասնակցությամբ։

Բաց դասը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին Բեստ Վեստեռն Կոնգրես հյուրանոցում, սկիզբը` ժամը 19:00-ին: Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը մինչեւ հոկտեմբերի 18-ի ժամը 13:00-ը: Մասնակցությունն անվճար է:

«Բաց դասը կօգնի ձեզ հաղորդակցվել Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկի առաջնորդի տեսլականի հետ, դասեր քաղել նրա՝ տարբեր մասնագիտություններ, երկրներ եւ պաշտոններ ներառող փորձառությունից։ Անդրեյ Պյատախինը կներկայացնի իր մտքերը բիզնեսի, ինովացիայի եւ թվային ապագայի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում: