09:49 | 18.09.15 | Նորություններ | 2787

Beeline-ը կմասնակցի աշխատանքի ամենամյա տոնավաճառին

Beeline-ն այսօր կմասնակցի Զբաղվածության պետական ծառայության կազմակերպած աշխատանքի ամենամյա տոնավաճառին։

Beeline-ում նշել են, որ ընկերության աշխատակազմի համալրման բաժնի աշխատակիցներն աշխատանքի տոնավաճառի այցելուներին եւ աշխատանք փնտրողներին կներկայացնեն աշխատատեղերի ընտրության հնարավորություն տեխնոլոգիական, ֆինանսական, իրավաբանական, մարքեթինգի եւ սպասարկման ոլորտներում:

«Հանդիսանալով խոշորագույն գործատուներից մեկը Հայաստանում՝ Beeline-ը մշտապես մասնակցում է նման միջոցառումների` փորձելով մեր ընկերության կազմում ներգրավել նոր գաղափարներ ունեցող երիտասարդների: Այսօր եւս մենք ներկայացնում ենք աշխատատեղեր ընկերության տարբեր ստորաբաժանումներում եւ հրավիրում բոլոր ցանկացողներին` օգտագործելու հեռահաղորդակցության առաջատար օպերատորի թիմին միանալու այս հնարավորությունը»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։