17:19 | 17.09.15 | Նորություններ | 3556

Beeline բաժանորդները կկարողանան անվճար զանգեր կատարել դեպի բոլոր ցանցեր

Beeline-ը հայտարարում է բջջային կապի կանխավճարային «Սմարթ» սակագնային փաթեթների նոր գծի գործարկման մասին:

Սակագնային փաթեթների շրջանակում WhatsApp բջջային հավելվածի տրաֆիկն լիովին անվճար է: Մասնավորապես, «Սմարթ» սակագնային փաթեթների բաժանորդները հավելվածի օգնությամբ կարող են անվճար զանգեր կատարել դեպի Հայաստանի եւ արտասահմանի բոլոր այն բջջային համարների բաժանորդներին, ովքեր նույնպես օգտվում են WhatsApp բջջային հավելվածից:

«Ամբողջ աշխարհում հայտնի Skype-ը ժամանակին հեղափոխեց միջազգային ֆիքսված կապի շուկան: Այսօր արդեն ամենուր մեծ տարածում են գտնում ինտերնետի միջոցով ձայնային կապ ապահովող բջջային տեխնոլոգիաներն ու հավելվածները: Beeline-ը, ձգտելով ծառայություններն ավելի պարզ, հարմար եւ մատչելի դարձնել, Հայաստանում առաջինն է իր հաճախորդներին առաջարկում հնարավորություն` WhatsApp հավելվածի միջոցով անվճար զանգելու իրենց հարազատներին կապի տեղական եւ արտասահմանյան օպերատորների ցանկացած համարների»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։   

Բջջային կապի «Սմարթ» կանխավճարային սակագնային փաթեթների գիծը ներառում է 4 փաթեթ` «Սմարթ 1500», «Սմարթ 2500», «Սմարթ 3500», «Սմարթ 990»:

Բաժանորդային վճարը գանձվում է ամսական: Նշված ժամկետի ավարտից երկու օր առաջ բաժանորդը ծանուցում է ստանում հաշիվը լիցքավորելու վերաբերյալ: