13:54 | 31.07.15 | Նորություններ | 3087

Գործարկվել է Beeline-ի պաշտոնական էջը Instagram-ում

Beeline-ը հայտարարում է Instagram սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջի գործարկման մասին:

Beeline-ում նշել են, որ նոր էջում սոցիալական ցանցի օգտատերերը հնարավորություն կունենան տեղեկատվություն ստանալ ընկերության կողմից իրականացվող ծրագրերի, միջոցառումների, աշխատակցիների եւ ծառայությունների վերաբերյալ, ինչպես նաեւ կկարողանան հետեւել ընկերության նորություններին:  

«Հաշվի առնելով վերջին շրջանում Instagram սոցիալական ցանցի լսարանի շարունակական աճը Հայաստանում`մենք որոշում կայացրինք ստեղծել մեր էջը եւ լինել հաճախորդների կողքին նաեւ այս օնլայն հարթակում: Beeline Armenia պաշտոնական էջում մենք կներկայացնենք մյուս սոցիալական ցանցերից տարբերվող նոր եւ հետաքրքիր բովանդակություն, ինչպես նաեւ անակնկալներ եւ նորույթներ Instagram-ում ակտիվ մեր օգտատերերի համար: Միացեք մեզ նաեւ Instagram-ում, օգտվեք մեր պարզ եւ հարմար ծառայություններից, ինչպես նաեւ կիսեք ձեր վառ ու պայծառ տպավորությունները մեզ հետ»,- ասել է Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթեւ Այրումյանը։

Instagram սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կարող եք միանալ այս հղումով: