15:13 | 30.07.15 | Նորություններ | 3457

Beeline-ի նոր առաջարկը Վրաստանում ինտերնետ ռոումինգից օգտվողներին

Beeline-ը տեղեկացնում  է, որ «Regular», «Premium», «Forsage» բջջային ինտերնետի անսահմանափակ սակագնային փաթեթների բաժանորդները, ինչպես նաեւ «Mega 150», «Mega 300» եւ «Mega 500» ծառայությունների բաժանորդները կարող են Վրաստանում օգտվել ինտերնետ ռոումինգի ծառայությունից այն սակագներով, որոնք գործում են Հայաստանում:

Բաժանորդներին հարկավոր է ակտիվացնել ռոումինգ ծառայությունը, իսկ Վրաստանի տարածքում ընտրել Beeline ցանցը: 

«Beeline-ը հանդես է գալիս է հերթական աննախադեպ առաջարկով։  Գտնվելով հարեւան երկրում՝ մեր բաժանորդները կարող են օգտվել բջջային ինտերնետից նույն սակագներով, որոնք գործում են Հայաստանում: Այս նախաձեռնությամբ մենք ձգտում ենք մեր բաժանորդների հանգիստը Վրաստանում դարձնել էլ ավելի հաճելի: Վրաստանում ձայնային ծառայություններից օգտվելու  համար առաջարկում ենք միանալ «Կապի մեջ+» ծառայությանը, որը հնարավորություն է ընձեռում ընդունել ցանկացած զանգ եւ զանգ կատարել Հայաստանի Beeline բջջային ցանց 24.99 դրամով: Վստահ եմ, որ արձակուրդային այս թեժ շրջանում մեր բաժանորդներն բարձր կգնահատեն մեր առաջարկները եւ կօգտվեն մեր պարզ եւ հարմար ծառայություններից անգամ Հայաստանի սահմաններից դուրս»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:  

Առաջարկը գործում է մինչեւ 2015թ. սեպտեմբերի 15-ը: