16:18 | 28.07.15 | Նորություններ | 6649

Beeline-ը գործարկում է օրական անսահմանափակ ինտերնետի ծառայություններ

Beeline-ը հայտարարում է օրական անսահմանափակ ինտերնետի Mega 150, Mega 300 եւ Mega 500 նոր ծառայությունների գործարկման մասին:

Beeline-ում նշել են, որ այժմ Beeline բջջային կապի կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կարող են օգտվել բջջային ինտերնետից առանց մեգաբայթային տարիֆիկացման օրավարձի դիմաց:

Mega 150 ծառայությունը Beeline բաժանորդներին հնարավորություն է տալիս օգտվել 150 մեգաբայթ ծավալով գերարագ ինտերնետից 90 դրամ օրավարձի դիմաց: Mega 300 ծառայությունը ներառում է 300 մեգաբայթ ծավալով գերարագ ինտերնետ` 150 դրամ օրավարձի դիմաց: Իսկ Mega 500 ծառայությունը 200 դրամ օրավարձի դիմաց հնարավորություն է տալիս օգտվել 500 մեգաբայթ ծավալով գերարագ ինտերնետից:

Գերարագ ինտերնետի փաթեթը սպառելուց հետո բոլոր երեք ծառայությունների համար գործում է ինտերնետի արագության սահմանափակում մինչեւ 64 Կբիտ/վրկ:  

«Բջջային ինտերնետի պահանջարկն օրեցօր աճում է մեր բաժանորդների շրջանում: Հետեւելով այս միտմանը` Beeline-ն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում բջջային ինտերնետի ծառայությունների կատարելագործմանը` հանդես գալով ավելի պարզ եւ հարմար առաջարկներով: Օրական անսահմանափակ ինտերնետի երեք նոր ծառայությունները մեր բաժանորդներին հնարավորություն են ընձեռում օրավարձի դիմաց օգտվել գերարագ բջջային ինտերնետից մատչելի սակագներով»,- նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:  

Ծառայությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում: