09:25 | 29.12.09 | Նորություններ | 2587

«ԱրմենՏել»-ն առաջարկում է հատուկ պայմաններ «արծաթե» եւ «ոսկե» համարների ձեռք բերման համար

Երեւան /Մեդիամաքս/. «ԱրմենՏել»-ն առաջարկում է Beeline ցանցի «արծաթե» եւ «ոսկե» հեռախոսահամարների ձեռք բերման արտոնյալ պայմաններ:

Մինչեւ 2009թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ Beeline ցանցի ցանկացած ազատ «արծաթե» համար կարելի է ստանալ առանց այս կարգի հեռախոսահամարների համար նախատեսված վճարի, իսկ «ոսկե» համար կարելի է ձեռք բերել 6 000 դրամով` նախկին 12 000 դրամի փոխարեն, ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամլո ծառայությունում: