09:28 | 02.11.09 | Նորություններ | 2980

«ԱրմենՏելը» կընդլայնի իր 3G ցանցի ծածկույթը

Երեւան /Մեդիամաքս/. «ԱրմենՏելը» (Beeline ապրանքանիշ) առաջիկայում երրորդ սերնդի կապի (3G) ծառայություններ կառաջարկի Գյումրիում, Վանաձորում, Ջերմուկում եւ Էջմիածնում:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին ComNews-ի հետ հարցազրույցում ասել է «Վիմպելկոմ» ընկերության ԱՊՀ երկրների գծով հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Արտյոմ Մինաեւը: Նա նշել է նաեւ, որ «ԱրմենՏելը» կընդլայնի իր 3G ցանցի ծածկույթի գոտին նաեւ Երեւանում:

Նախորդ շաբաթ «ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային օպերատորը հայտարարել էր ՀՀ բոլոր մարզերում /50 քաղաքում/ իր 3G ցանցի առեւտրային շահագործման մեկնարկի մասին: