14:45 | 28.08.09 | Նորություններ | 2605

VivaCell-MTS-ի ղեկավարը դրական է գնահատել “ԱրմենՏելի” որոշումը ինտերնետի գների նվազեցման մասին

Երեւան /Մեդիամաքս/. VivaCell-MTS-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դրական է գնահատել մեծածախ ինտերնետի գների նվազեցման մասին “ԱրմենՏել” ընկերության որոշումը:

Ռալֆ Յիրիկյանը ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ հարցազրույցում ասել է, որ “ԱրմենՏելի” այդ քայլը ինտերնետ պրովայդերներին եւ հեռահաղորդակցային ընկերություններին հնարավորություն կտա իրենց բաժանորդներին առաջարկել ավելի մատչելի սակագներ, ինչը կհանգեցնի սպառողների թվի ավելացմանը: