11:07 | 27.08.09 | Նորություններ | 3308

“ԱրմենՏել”-ը պաշտոնապես հայտարարել է ինտերնետի մեծածախ գների նվազեցման մասին

Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերությունը (Beeline ապրանքանիշ) պաշտոնապես հայտարարել է սեպտեմբերի 15-ից ինտերնետի մեծածախ գները 7-ից 15 տոկոսով նվազեցնելու մասին:

“Այդ միջոցառումն ուղղված է Հայաստանում ինտերնետային ծառայությունների շուկայի հետագա ազատականացմանը եւ նպաստելու է ՏՏ հատվածի զարգացմանը: Հուսով եմ, որ մեծածախ ինտերնետի նոր սակագները կանդրադառնան վերջնական սպառողների համար դրա արժեքի վրա եւ կընդլայնեն նրանց հնարավորությունները”, - ասել է “ԱրմենՏել” ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

“ԱրմենՏել”-ը նախատեսում է մինչեւ 2010թ. հունվարի 1-ը նոր պայմաններով վերակնքել TCP/IP թրաֆիքի միջազգային տրանզիտի ծառայությունների տրամադրման գործող բոլոր պայմանագրերը: