15:29 | 12.06.09 | Նորություններ | 3331

“ԱրմենՏելը”` “DigiTec Business” ֆորումի գլխավոր հովանավոր

Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերությունը (Beeline ապրանքանիշ) հանդես կգա որպես հունիսի 19-20-ը Երեւանում կայանալիք “DigiTec Business” ֆորումի գլխավոր հովանավոր:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ գործակալությունը, ֆորումը կազմակերպվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միության կողմից` Microsoft-ի գործընկերությամբ:

“ԱրմենՏելը”` որպես կապի միասնական օպերատոր, մեծ ուշադրություն է դարձնում հեռահաղորդակցային բնագավառի զարգացմանը` բիզնեսին առաջարկելով հարմարավետ լուծումներ: “DigiTec Business”-ի նման միջոցառումները շատ կարեւոր են ինչպես նոր ապրանքատեսակների մատակարարների, այնպես էլ հավանական գնորդների համար, քանի որ հնարավորություն են տալիս ցույց տալ գերժամանակակից բոլոր տեխնոլոգիաները”,- նշել է “ԱրմենՏել” ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

“DigiTec Business” ֆորումում ներկայացվելու են տեխնոլոգիական լուծումներ բանկային ու ֆինանսական հատվածի, փոքր եւ միջին ձեռնարկությունների, զբոսաշրջության, առեւտրի, շինարարության, բեռնափոխադրումների, բժշկության եւ այլ ոլորտների համար: