16:29 | 26.05.09 | Նորություններ | 2948

“ԱրմենՏելը” օժանդակում է Հ. Թումանյանի 140-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում անցկացվող միջոցառումներին

Երեւան /Մեդիամաքս/. Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը եւ “ԱրմենՏել” ընկերությունը անցկացրել են հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 140-ամյակին նվիրված հերթական միջոցառումը:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամլո ծառայությունում, “ԱրմենՏելի” (Beeline ապրանքանիշ) օժանդակությամբ Երեւանի ավագ դպրոցների շուրջ 80 աշակերտներ մայիսի 25-ին այցելել են Լոռու մարզի Դսեղ գյուղում գտնվող` Հ. Թումանյանի տուն-թանգարան:

“ԱրմենՏելի” հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անուշ Բեղլոյանը նշել է, որ Հ. Թումանյանի հոբելյանին նվիրված միջոցառումներն ընթանում են ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում:

“Մեզ համար առաջնահերթ են կրթությունը, Հայաստանի մշակույթի պահպանումն ու զարգացումը, եւ մենք ուրախ ենք մեծ բանաստեղծի հոբելյանի տոնակատարություններում ուժերի ներածի չափով ավանդ ներմուծելու համար”,- ասել է Անուշ Բեղլոյանը:

Այս տարվա ապրիլին “ԱրմենՏել” ՓԲԸ-ն եւ Ավ. Իսահակյանի անվ. կենտրոնական գրադարանը համագործակցության եւ գործընկերության մասին հուշագիր են ստորագրել: Համագործակցության շրջանակներում անց է կացվել “Հիշենք մեծ պոետներին” մրցույթը` նվիրված Հ. Թումանյանի ծննդյան 140-ամյակին առթիվ անցկացվող միջոցառումներին: