ՀԱՅ  |  РУС  |  ENG
Օգտագործման կանոններ

Թարմացվել է "20" ապրիլի 2013թ.

ԿԱՐԳ

«Մեդիա Մաքս» ՓԲԸ-ին պատկանող նյութերի օգտագործման

«Մեդիա Մաքս» ՓԲԸ-ին պատկանող նյութերի հեղինակային բոլոր իրավունքների բացառիկ իրավատերը «Մեդիա Մաքս» ՓԲԸ-ն է (այսուհետև` նաև «Իրավատեր»):

«Մեդիա Մաքս» ՓԲԸ-ին պատկանող նյութեր են համարվում www.mediamax.am, www.banks.am, www.itel.am, www.bravo.am, www.auto.am կայքերում (այսուհետև` «Մեդիամաքս ինտերնետ-հոլդինգ») հրապարակված և հրապարակվող տեքստերի, լուսանկարների և/կամ այլ գրաֆիկական պատկերների տեսքով բոլոր ստեղծագործությունները (այսուհետև` «Նյութ» կամ «Նյութեր»):

Մեդիամաքս ինտերնետ-հոլդինգի Նյութերի օգտագործումը (Նյութի ցանկացած տիպի վերարտադրում, տարածում, հանրության իրազեկում, թարգմանություն, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ ձևեր) արտոնվում է բացառապես դրա իրավատիրոջ` «Մեդիա Մաքս» ՓԲԸ-ի թույլտվությամբ,

ՔԱՆԻ ՈՐ.

«օրենքով պահպանվող ստեղծագործության կամ դրա էական մասի կամ հարակից իրավունքների օբյեկտի ցանկացած օգտագործում անօրինական է, եթե նախապես, մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատիրոջ թույլտվությունը»:

Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենք, հոդ. 65

Սույն կարգը տարածվում է տպագիր (թերթեր և ամսագրեր), էլեկտրոնային (հեռուստատեսություն և ռադիո) և առցանց ԶԼՄ-ների, ընկերությունների պաշտոնական ինտերնետ-կայքերի, թեմատիկ ինտերնետ-կայքերի և անհատ օգտատերերի վրա:

* * *

I. OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Նյութերի օգտագործման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.

  • Պետք է էլ. նամակ ուղարկել news@mediamax.am էլ. հասցեին:
  • Նամակում անրաժեշտ է նշել օգտագործվելիք Նյութի.

             - վերնագիրը կամ հղումը,
             - օգտագործման նպատակները և վայրը (կայքի, բլոգի կամ տվյալ ԶԼՄ-ի պաշտոնական անվանումը),
             - հետատարձ կապի համար կոնտակտային անձի անուն, ազգանուն, հեռախոսահամար:

  • Նյութի օգտագործման թույլտվությունը համարվում է տրված այն պահից, երբ էլ. նամակին ուղարկվում է պատասխան նամակ հետևյալ բովանդակությամբ. «թույլատրվում է օգտագործել (հոդվածի վերնագիրը)»:
  • Օգտագործման ձևաչափի վերաբերյալ Նյութի Իրավատերն իրավունք ունի պահանջել օգտագործման այլ պայմաններ, որոնք նախապես նշված կլինեն պատասխան նամակում:


Տպագիր և էլեկտրոնային ԶԼՄ-ները, մեջբերելով Նյութերը, պարտավոր են վկայակոչել աղբյուրը, իսկ առցանց ԶԼՄ-ները պարտավոր են մեջբերել Նյութերը` մեջբերվող Նյութի հիպերհղումով:

Հիպերհղումը պետք է տեղադրվի այն տեքստի առաջին պարբերությունում, որտեղ օգտագործվում է տեքստային Նյութը, կամ օգտագործվող գրաֆիկական Նյութի անմիջապես ներքևի հատվածում: Հիպերհղումը պետք է լինի ամբողջական տեսքով և ակնհայտ ընդգծված, և ոչ` բառի (բառերի) կամ անվան մեջ քողարկված:

Արգելված է «exclusive» նշանով տարբերակված Նյութերի ամբողջական տեքստային վերահաղորդումը և/կամ այլ կերպ օգտագործումը:  «exclusive» նշանով տարբերակված նյութերի օգտագործման միակ ձևը Նյութի առաջին պարբերության վերահաղորդումն է` «Մեդիա Մաքս» ՓԲԸ-ի սերվերում տեղադրված Նյութի վրա տալով հիպերհղում:

Արգելված է Նյութերի էական ծավալի (օրական երեք Նյութից ավել) ամբողջական տեքստային վերահաղորդումը և/կամ այլ կերպ օգտագործումն այն կայքերում, որոնք իրենց նյութերը տրամադրում են որոնողական եւ նորությունների ագրեգատորներին` ինդեքսավորման համար: Նյութերի օգտագործման վերը նշված ձևերն արգելված են և կարող են հանգեցնել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության:

Արգելված է Նյութերի ցանկացած վերարտադրման և/կամ այլ կերպ օգտագործման  ժամանակ բնօրինակ Նյութի վերամշակումը: Նյութի կրճատումը հնարավոր է միայն այնպիսի ծավալով, որը չի աղավաղում դրա իմաստը:

II.    ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Սույն կարգի ցանկացած դրույթի խախտմամբ Նյութերի օգտագործումը համարվում է «Մեդիա Մաքս» ՓԲԸ-ի  բացառիկ իրավունքների խախտում և կարող է հանգեցնել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության:

Նյութի իմաստի աղավաղումը, որը ոչ ճշգրիտ վերարտադրման արդյունք է, կարող է հանգեցնել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության:

Սույն կարգի ցանկացած դրույթի կամ դրույթների խախտման դեպքում  «Մեդիա Մաքս» ՓԲԸ-ն իրեն իրավունք է վերապահում ցանկացած օրինական ճանապարհով, այդ թվում` դատական կարգով, պաշտպանել իր իրավունքները և օրինական շահերը:

«Մեդիա Մաքս» ՓԲԸ-ն իրավունք ունի ցանկացած պահի փոփոխել և/կամ լրացնել սույն կարգն` առանց նախապես տեղեկացնելու:

Սույն կարգի փոփոխությունը և/կամ լրացումն իրականացվում է նոր խմբագրված օրինակի հրապարակմամբ, որն ուժի մեջ է մտնում Մեդիամաքս ինտերնետ-հոլդինգի կայքերում տեղադրվելու պահից:

Սույն կարգը չի հանդիսանում Իրավատիրոջ կողմից ՀՀ օրենսդրությամբ նախատեսված իրավունքներից հրաժարում: