ՀԱՅ  |  РУС  |  ENG
MegaPay
Վերադառնալ ցանկ
MegaPay

Կազմակերպության անվանում
«Մեգա Պանտերա» ՍՊԸ, հիմնադրվել է 2007:

Գործունեության հիմնական ոլորտ
Դրամական փոխանցումներ եւ վճարային գործիքների եւ վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ եւ քլիրինգ:

Հարակից ծառայություններ
Վճարումների ընդունում, ապռանքների ի ծառայությունների վաճառք տերմինալների միջոցով:

Համագործակցություն համաշխարհային կազմակերպությունների հետ
WebMoney :

Դիմում գոյություն ունեցող եւ հեռանկարային հաճախորդներին
Ընկերությունը ներկայացնում է ՄեգաՓեյ ակնթարթային վճարումների համակարգը, որը հնարավորություն է ընձեռում բջջային եւ քաղաքային հեռախոսակապերի, կոմունալ, բուքմեյքերական ծառայությունների, համացանցի (ինտերնետ), IP հեռախոսակապի եւ այլ ծառայությունների համար կատարելու վճարումներ:
- բոլոր վճարումները` առանց միջնորդավճարի (պահում` 0%). հաճախորդի մուտքագրած գումարն ամբողջությամբ փոխանցվում է հաճախորդի հաշվեհամարին:
- արագ եւ հուսալի.
վճարումները կատարվում են առցանց (online) վայրկյանների ընթացքում. այդ մասին տեղեկացվում է կարճ հաղորդագրությամբ: Ընկերության պրոցեսինգային համակարգը ապահովում է վճարումների անվերապահ հուսալիություն:
Վճարումներին առնչվող խնդիրներով հարկ է դիմել հաճախորդների սպասարկման կենտրոն:
- գործում է ամենուր.
Երեւանում եւ մարզերում տեղադրված տերմինալների եւ սպասարկման կետերի լայն ցանցը հնարավորություն է ընձեռում կատարելու վճարումներ Ձեզ հարմար վայրում ցանկացած ժամանակ:

ՏնօրենՍուրեն Ստեփանյան
Հասցեք. Երեւան, Հանրապետության փ. 44/2
Հեռախոս(10) 56 54 74
Էլ. փոստ
Վեբ. կայքhttp://www.megapay.am
Հարցում