Կազմակերպության անվանում «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ, 2005 թ. Ապրանքանշանը` ՎիվաՍել-ՄՏՍ Գործունեության հիմնական ոլորտ ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը եւ տրամադրում է ձայնային եւ տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Լայնաշերտ անլար ինտերնետի հասանելիության ծառայությունն ապահովվում է անլար մոդեմի և Wi-Fi երթուղիչի միջոցով: Ապահովում է միգազգային զանգեր կատարելու հնարավորություն` ներառյալ IP հեռախոսակապի միջոցով: Մատուցվում են նաև ձայնային և տվյալների փոխանցման միջազգային ռոումինգի ծառայություններ: Հարակից ծառայություններ Կոմունալ վճարումներ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման ցանցերում` հեռախոսակապի (ներառյալ քաղաքային), գազամատակարարման, էլեկտրոէներգիայի, և այլ ծառայությունների դիմաց: Ավտոտրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրման գործընթաց Արտերկիր մեկնողների աջակցության ապահովագրության ձեռքբերման ծառայություններ Բջջային հեռախոսների վաճառք և վերանորոգում, հետերաշխիքային սպասարկման տրամադրում Բջջային հեռախոսների և համակարգչային աքսեսուարների վաճառք Քառանիշ համարների ծառայություն (հավելյալ արժեքի ծառայություններ) Շտապ օգնության 1-03 ծառայությանը ցանցային ռեսուրսների տրամադրում: Առաջարկվող ապրանքանշաններ ՎիվաՍել-ՄՏՍ Համագործակցություն համաշխարհային կազմակերպությունների հետ Ericsson, Huawei, RIM, Alcatel, HTC, ZTE, Samsung և այլն |