Hush.am-ը թվայնացնում է հայկական գերեզմանները

Միհրան Վարդանյանի անձնական արխիվից

11:51 | 19.05.15 | Հոդվածներ | visibility 40891

Hush.am կայքը նախաձեռնել է թվայնացնել աշխարհի տարբեր կետերում գտնվող հայկական գերեզմանները՝ հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուր ընտանիքի գտնել իր ազգականներին աշխարհի տարբեր անկյուններում:

Նախագծի հիմնադիր Միհրան Վարդանյանը Itel.am-ի հետ զրույցում նշում է, որ նույնիսկ հեռավոր բարեկամները կարող են գտնել միմյանց՝ նույն գերեզմանը որոնելու ընթացքում: Նրա խոսքով՝ եղել են դեպքեր, երբ Ցեղասպանության հետեւանքով միմյանցից բաժանված ընտանիքի հետնորդները կայքի միջոցով գտնել են միմյանց:

Միհրան Վարդանյանը նշում է, որ Օքսֆորդի համալսարանում սովորելու տարիներին շփվել է Սփյուռքի հայերի հետ, որոնց մի մասը Ցեղասպանությունից փրկված հայերի ժառանգներ էին եւ երբեք չէին այցելել հայրենիք:

«Սակայն նրանք ցանկանում էին լրացնել այդ բացը, եւ գտնել այստեղ բնակվող իրենց բարեկամներին, սակայն կապող օղակներ չէին գտնում: Որոշեցինք հայկական գերեզմանների թվայնացման միջոցով օգնել մարդկանց, գտնել նրանց բարեկամներին եւ 2011թ. ստեղծեցինք կայքը, որը լայն շրջանակների համար սկսեց գործել 2014թ. դեկտեմբերին»,- նշում է նա:

Կայքում անհրաժեշտ է գրել հանգուցյալի անուն-ազգանունը, եւ համակարգը կորոնի հնարավոր բոլոր տարբերակները՝ ըստ աշխարհագրական դիրքի: Որոնման հետ համատեղ կարելի է նշել բարեկամներին գտնելու ցանկության մասին, ինչն ավելի դյուրին կդարձնի որոնումը:

Միհրան Վարդանյանի խոսքով՝ կայքից օգտվողների հնգյակում են Հայաստանը, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան: Ըստ նրա` որոնումներ իրականացնողներ կան նաեւ այնպիսի անակնկալ երկրներից, ինչպիսիք  են օրինակ Քենյան, Ֆիլիպինները, Վենեսուելան, Բահամյան կղզիները եւ Թաիլանդը:

«Իրականում ամենուր չէ, որ նկարահանումներ իրականացնելը հեշտ է, քանի որ միշտ չէ, որ դա հնարավոր է անել հեռախոսով: Հիմնականում վերցնում ենք հատուկ տեսախցիկ, վրան GPS համակարգով սարք տեղադրում, ու այդպես արդեն կարելի է աշխատել նույնիսկ այն վայրերում, որտեղ հեռախոսի ալեհավաքը լավ չի աշխատում»,- նշում է Միհրան Վարդանյանը:

Հաշվի առնելով այն, որ գերեզմանների վրա անուն-ազգանունները գրվում են տարբեր լեզուներով եւ տարբեր տառատեսակներով, ներկայում հատուկ տեխնոլոգիա է մշակվում, որի միջոցով համակարգը կճանաչի լուսանկարների վրա գրված տեքստը:

Ներկայացնելով Hush.am-ի թիմը՝ Միհրան Վարդանյանը նշում է, որ աշխատանքային պարտականությունները բաժանված են:

«Առանձին մարդիկ զբաղվում են գերեզմանաքարերը լուսանկարելով: Պարտադիր չէ, որ նրանք մեզ մոտ աշխատեն: Ցանկացած մարդ աշխարհի ցանկացած կետում լուսանկարելով հայկական գերեզման՝ կարող է լուսանկարն ուղարկել մեզ, եւ մենք այն կավելացնենք կայքի բազայում: Թիմի մյուս մասը զբաղվում է տվյալների մշակմամբ: Այդ գործընթացին եւս կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Նաեւ անուն-ազգանունների բազա ենք հավաքում, որը եւս արժեքավոր տեղակատվություն է եւ վիճակագրություն: Կայքի արխիվում այսօր կա շուրջ կես միլիոն մարդու տվյալ: Հետաքրքրական է, որ այստեղ առկա է շուրջ 17 հազ. ազգանուն եւ 11 հազ. անուն»,- ասում է նա:

Միհրան Վարդանյանը հավելում է, որ Hush.am-ը մատուցում է նաեւ գերեզմանների խնամքի եւ ծաղիկների առաքման ծառայություններ:

Նարինե Դանեղյան

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo