Code in the Dark

29 Ապր 2018
Buro

Մրցույթը հաքաթոնի ֆորմատի սպորտային տարբերակն է
Գրանցվել

Պիեռ Հեննես

Granatus Ventures

«Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր եւ կառավարող գործընկեր

Մարինա Մխիթարյան

Kolba Lab

ՄԱԶԾ/Կոլբա նորարարական լաբորատորիայի ղեկավար

Ալ Եսայան

IntelinAir

Ամերիկահայ գործարար, IntelinAir ընկերության հիմնադիր

Արտաշես Վարդանյան

Microsoft Innovation Center

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն

OutChat

Ծանոթանալ եւ հանդիպել 24 ժամ անց

Calculator (APPA)

Հաշվել ԱՊՊԱ-ի հետ կապված ծախսերը

Be Armenian

Հայկական թեմաներով հայալեզու ֆոներ եւ բացիկներ

Servicebrok

Ֆիքսված սակագնով տան ծառայությունների պատվիրում

PicsArt

Lուսանկարների խմբագրման համակարգ

ARMOJI

Հայկական էմոջիների առաջին հավելվածը

Movie Trip

Տեղեկատվություն հայտնի ֆիլմերում ներկայացված վայրերի մասին

gg

Ավտոմեքենա պատվիրելու օնլայն համակարգ

ClimateLaunchpad Armenia 2018-ն ընդունում է մասնակցության հայտեր

«Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամը մեկնարկում է ClimateLaunchpad Armenia 2018 «կանաչ» բիզնես գաղափարների մրցույթի հայտադիմումների ընդունումը:

Մրցույթին կարող են մասնակցել կլիմայի փոփոխություններին եւ մաքուր տեխնոլոգիաներին ուղղված նորարարական գաղափարներ ունեցող թիմերը:

Դիմելու վերջնաժամկետը մայիսի 3-ն է: Դիմում հայտը հասանելի է այստեղ:

ClimateLaunchpad-ը աշխարհում մաքուր եւ կանաչ տեխնոլոգիաների ոլորտի բիզնես գաղափարների ամենամեծ մրցույթն է:

Կարող են դիմել այն ստարտափները, որոնք դեռ չեն սկսել սեփական բիզնեսը կամ ունեն առավելագույնը մեկ տարվա գործունեության պատմություն, չունեն հիմնական եկամուտի աղբյուր, չեն ստացել 200 000 եվրոյից ավելի ֆինանսական ներդրում, դեռ չեն իրականացրել ապրանքի, արտադրական լուծման կամ նախատիպի վաճառք:


Կազմակերպիչների խոսքով՝ հայտադիմումների փուլը հաջողությամբ անցած թիմերը կմասնակցեն Եվրոպայից հրավիրված դասընթացավարի կողմից անցկացվող երկօրյա բիզնես ճամբարին, վեցշաբաթյա մենթորային դասընթացներին, ինչպես նաեւ սեպտեմբերին կայանալիք ազգային եզրափակչին: Ազգային եզրափակչի 3 հաղթողները կմեկնեն Եվրոպա՝ մասնակցելու համաշխարհային եզրափակչին:

Մրցույթն իրականացվում է Climate-KIC-ի հետ համատեղ՝ Եվրոպական միության նորարարության եւ տեխնոլոգիաների եվրոպական ինստիտուտի աջակցությամբ (EIT - European Institute of Innovation and Technology):

 

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



banks
mediamax
sport
bravo