14:06 | 11.04.18 | Նորություններ | 26818

Beeline-ի բաժանորդները կարող են իրենց ծախսերը ստուգել SMS-ի միջոցով

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարում է շարժական կապի կանխավճարային բաժանորդների համար «Ծախսերի վերահսկում» ծառայության գործարկման մասին։

Ծառայությունը թույլ է տալիս *128# հրահանգի միջոցով ստանալ SMS հաղորդագրություն, որտեղ նշված են վերջին 10 վճարովի գործարքները եւ համապատասխան գանձված գումարները: Նաեւ նշվում է հարցում կատարելու պահի դրությամբ հաշվին առկա գումարը:

Տեղեկատվությունը տրամադրվում է վերջին 30 օրվա համար։ Ծառայությունը հասանելի է նաեւ ռոումինգում:

Հարցումն անվճար է, իսկ հարցումների քանակը՝ անսահմանափակ։