11:29 | 06.04.18 | Նորություններ | 6964

Դրամահավաք՝ ուղղված սահմանամերձ համայնքների երեխաներին ArmTab-եր նվիրելուն

«Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հայկական բարեգործական հիմնադրամը Indiegogo քրաուդֆանդինգ հարթակում մեկնարկել է We Tech Care բարեգործական արշավը:

Հիմնադրամում Itel.am-ին տեղեկացրել են, որ արշավի նպատակն է Հայաստանի սահմանամերձ համայնքներում բնակվող 100 երեխաներին նվիրել «երկուսը մեկում» 100 ArmTab պլանշետներ, ինչը կխթանի կրթական գործընթացի արդյունավետությունը, կբարձրացնի երեխաների համակարգչային գրագիտության մակարդակը, ինչպես նաեւ կլրացնի սահմանամերձ համայնքներում առկա տեխնոլոգիական բացը:  


Արշավի առանցքային նպատակներից է նաեւ երեխաներին դարձնել «Պատրաստված է Հայաստանում» տեխնոլոգիական լուծումների օգտատերեր: Այդ իսկ պատճառով արշավի հաջողության դեպքում գործընկեր «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը յուրաքանչյուր ArmTab պլանշետի հետ երեխաներին կնվիրի իր նորարարական լուծումներից Էկոփադ եւ Արմֆոնիկ: