18:06 | 05.04.18 | Նորություններ | 8363

ՀՀ-ում 4G-ն ավելի արագ է, քան Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում ու ՌԴ-ում

Ցանցային արդյունավետության մոնիտորինգով զբաղվող՝ բրիտանական OpenSignal-ի հետազոտության համաձայն՝ Հայաստանում 4G-ի արագությունը գերազանցում է մի շարք առաջատար երկրների համապատասխան ցուցանիշը:


Հետազոտության արդյունքներով՝ Հայաստանում 4G արագությունը 24,08 Մբ/վ է: Արագության այս ցուցանիշով երկիրը 88 երկրների շարքում զբաղեցնում է 37-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով Մեծ Բրիտանիայից, Պորտուգալիայից, Գերմանիայից, Թուրքիայից, Իսրայելից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից:

Հայաստանում 4G-ն ապահովում է 59% ծածկույթ: Այս ցուցանիշով երկիրը 80-րդ հորիզոնականում է: