Code in the Dark

29 Ապր 2018
Buro

Մրցույթը հաքաթոնի ֆորմատի սպորտային տարբերակն է
Գրանցվել

Հայկ Կայսերյան

KAYWEB and KAYWEB Angels

Ավստրալաբնակ հրեշտակ ներդրող, KAYWEB, KAYWEB Angels ընկերությունների հիմնադիր

Պիեռ Հեննես

Granatus Ventures

«Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր եւ կառավարող գործընկեր

Մարինա Մխիթարյան

Kolba Lab

ՄԱԶԾ/Կոլբա նորարարական լաբորատորիայի ղեկավար

Մանուկ Հերգնյան

Granatus Ventures

«Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր եւ կառավարող գործընկեր

LiveBoard

Ինտերակտիվ գրատախտակ՝ նկարելու եւ զրուցելու համար

Paqqy

Ճամփորդի միջոցով փաթեթի ուղարկում եւ ստացում

Mathuk

Մաթեմատիկա սովորեցնող օնլայն համակարգ

TaxoLine

Տաքսիների օնլայն պատվիրում Երեւանում

OutChat

Ծանոթանալ եւ հանդիպել 24 ժամ անց

Share4Car

Օնլայն AutoStop-ը միավորում է նույն ճանապարհով երթեւեկողներին

Movie Trip

Տեղեկատվություն հայտնի ֆիլմերում ներկայացված վայրերի մասին

Armenia Today

Հայաստանյան վերջին լուրերը՝ տարբեր աղբյուրներից

Beeline Ստարտափ Ինկուբատորն ընդունում է մասնակցության հայտեր

Beeline-ը հայտարարել է Հայաստանում ստարտափների համար ինկուբատորի ստեղծման մասին։

Beeline Ստարտափ Ինկուբատորի նպատակն է աջակցել հայկական ստարտափներին առաջին քայլերը շուկայում անելու հարցում։ Մասնավորապես, նրանց կտրամադրվի  աշխատանքային տարածք, կկազմակերպվեն դասընթացներ եւ վարպետության դասեր՝ ձեռներեցության, մենեջմենթի, մարքեթինգի եւ PR-ի, ֆինանսական եւ իրավաբանական հարցերի վերաբերյալ։

Յուրաքանչյուր ստարտափ հնարավորություն կունենա 4 ամսվա ընթացքում օգտվել Ինկուբատորի ռեսուրսներից եւ փորձագետների խորհրդատվությունից։

Ստարտափների ներկայացուցիչները կարող են դիմումները լրացնել այստեղ մինչեւ ապրիլի 23-ը։

«ՎԵՈՆ խումբը՝ մասնավորապես Հայաստանում Beeline-ը շահագրգռված է Հայաստանում ստարտափների համար բարենպաստ էկոհամակարգի ստեղծմամբ եւ ստարտափների զարգացմամբ։ Այդ իսկ պատճառով մենք ակտիվ քայլեր ենք ձեռնարկում հայկական ստարտափներին հնարավոր աջակցություն տրամադրելու նպատակով։ Վստահ եմ, որ այս գեղեցիկ գրասենյակն ու մեր փորձագետների խորհուրդները կօգնեն եւ կոգեշնչեն իրենց մեծ հաղթանակների հասնելու համար», - նշել է  Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Հայկական ստարտափ էկոհամակարգի կայացումը վճռական դեր է խաղում Հայաստանի տնտեսության զարգացման գործում։ Էկոհամակարգի հիմնական բացերից մեկը սաղմնային փուլում գտնվող ստարտափների կրթության հարցն է։ Հենց այս խնդրի լուծմանն է ուղղված Beeline Ստարտափ Ինկուբատորի գործարկումը։ Վեոն խումբը՝ լինելով միջազգային տեխնոլոգիական կազմակերպություն, հայկական ստարտափների համար դռներ կբացի դեպի շատ արժեքավոր կապեր, գիտելիքներ եւ հնարավորություններ»,- ասել է Հայաստանում Beeline Ստարտափ Ինկուբատորի ղեկավար Գեւորգ Պողոսյանը։

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



banks
mediamax
sport
bravo