15:09 | 27.03.18 | Նորություններ | 22109

Անդրեյ Պյատախինը դասախոսություն է կարդացել PR դպրոցի սաների համար

Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը բիզնեսի կառավարման գործնական հմտությունների վերաբերյալ դասախոսություն է կարդացել PR դպրոցի սաների համար։

«Անձնական եւ մասնագիտական զարգացումը Beeline-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում մշտապես զբաղեցրել է կարեւորագույն տեղերից մեկը։ Նմանատիպ ծրագրերի օգնությամբ մենք զարգացնում ենք մասնագիտական կրթությունը, ծանոթացնում ենք մարդկանց մասնագիտությունների նրբությունների հետ, սովորեցնում ենք գրագետ  իրականացնել իրենց գաղափարները։ Ուրախ եմ հանդիպել PR դպրոցի ուսանողների հետ եւ կիսվել իմ անձնական փորձով եւ բիզնեսի վարման փոքրիկ գաղտնիքներով», - ասել է Անդրեյ Պյատախինը։