15:24 | 26.03.18 | Նորություններ | 24647

Հայաստանում Beeline-ը միացել է «Մոլորակի ժամ» ակցիային

Հայաստանում Beeline-ը միացել է «Մոլորակի ժամ» համաշխարհային էկոլոգիական ակցիային, որն անցկացվել է 2018թ. մարտի 24-ին՝ 20:30-ից մինչեւ 21։30-ը։

Մեկ ժամով Երեւանում անջատվել է Beeline-ի բոլոր վարչական շենքերի լուսավորությունը, մի շարք սպասարկման եւ վաճառքի գրասենյակների արտաքին լուսավորությունը, ինչպես նաեւ տասնյակ գովազդային արտաքին վահանակների լուսավորությունն ամբողջ երկրի տարածքում։

««Մոլորակի ժամ» ակցիան արդեն դարձել է բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքի խորհրդանիշ։ Տասնյակ հազարավոր քաղաքներ ամբողջ աշխարհում մասնակցում են ակցիային, որպեսզի մարդկության ուշադրությունն ուղղեն շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատու վերաբերմունքի անհրաժեշտությանը։ Միանալով ակցիային՝ Beeline-ն այս նախաձեռնությունը դիտարկում է որպես կարեւոր քայլ՝ ապագա սերունդների մասին հոգատարության հարցում, քանի որ լավ օրինակը միշտ ունենում է ակտիվ հետեւորդներ, եւ մենք միասին կարող ենք վաղվա օրը դարձնել ավելի լավը»,- նշել է Հայաստանում  Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։