15:55 | 13.03.18 | Նորություններ | 3882

Kitty Hawk-ն անօդաչու թռչող տաքսի է ներկայացրել

Kitty Hawk ամերիկյան ընկերությունը ներկայացրել է Cora անօդաչու թռչող երկտեղանի տաքսին, որը երեք տարի անց կսկի աշխատել Նոր Զելանդիայում:

Kitty Hawk-ը, որի ներդրողներից է Google-ի համահիմնադիր Լարի Փեյջը, վերջին ամիսների ընթացքում Նոր Զելանդիայում արդեն գաղտնի թեստավորել է օդային փոխադրամիջոցը:



Cora-ն կկարողանա թռչել 150-900 մ բարձրության վրա՝ 177 կմ/ժ առավելագույն արագությամբ: Սարքն աշխատում է էլեկտրաէներգիայով, մարտկոցը կարող է բավարարել մինչեւ 100 կմ ճանապարհի համար:

Անօդաչու տաքսիի աշխատանքին կհետեւի «ցամաքային» օպերատորը: