09:32 | 07.03.18 | Նորություններ | 19818

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Samsung Galaxy A8 սմարթֆոնի գնման առաջարկ է ներկայացրել

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ Startphone 20 500 սակագնային պլանին 24 ամսով բաժանորդագրվելով՝ ֆիքսված 20 500 դրամ ամսավճարի դիմաց բաժանորդն ամսական ստանում է 10 000 րոպե ներցանցային խոսելաժամանակ, 200 րոպե դեպի ՀՀ այլ ցանցեր եւ 15 000 ՄԲ ինտերնետ:

Նշված ժամկետով սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում Samsung Galaxy A8 (2018) սմարթֆոնը կարելի է ստանալ 1 դրամով:

Սմարթֆոնը կարելի է ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում կամ պատվիրել ՎիվաՍել-ՄՏՍ-ի առցանց խանութից: Սմարթֆոնն առկա է 3 գույնով՝ սեւ, կապույտ եւ ոսկեգույն:

«Startphone 20 500 սակագնային պլանը նախատեսված է այն բաժանորդների համար, ովքեր նախընտրում են նորաոճ սմարթֆոն եւ հաճախ են օգտվում ինտերնետից՝ մասնավորապես սոցիալական ցանցերից: Բացի օնլայն շփման լայն հնարավորություններից այս սակագնային պլանը ներառում է նաեւ րոպեներ՝ ցանցից դուրս եւ ներցանցային զանգեր կատարելու համար, ինչը հնարավորություն է տալիս միշտ լինել կապի մեջ: Առհասարակ, մենք ստեղծել ենք Startphone սակագնային պլանները՝ համատեղելով սմարթֆոնը եւ բջջային ծառայությունները մեկ փաթեթում, դարձնելով դյուրին թե՛ վճարման, թե՛ բաժանորդագրության գործընթացը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 

Փաթեթով տրամադրվող ծառայություններ

Ներցանցային խոսելաժամանակ

10 000 րոպե

Խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ ցանցեր

200 րոպե

Ինտերնետ

15 000 ՄԲ