12:11 | 06.03.18 | Նորություններ | 3894

Armenian Startup Backstage միջոցառումը՝ մարտի 7-ին

Մարտի 7-ին՝ ժամը 18:00-ին, ISTC կենտրոնում Startup Europe Week-ի շրջանակում կանցկացվի Armenian Startup Backstage միջոցառումը:

Renderforest (Նարեկ Սաֆարյան), Inapptics (Աշոտ Տոնոյան) եւ 2HZ (Դավիթ Բաղդասարյան) ստարտափների հիմնադիրները կներկայացնեն այն դասերը եւ մարտահրավերները, որոնց բախվել են տեղական էկոհամակարգում:  

Մասնակցությունն անվճար է, հարկավոր է գրանցվել այստեղ:

Startup Europe Week շարժմանը Հայաստանը միանում է արդեն երրորդ տարին:

Շարժման նպատակն է տեղական շուկայում մի շարք միջոցառումների միջոցով օգնել ձեռներեցներին աճել եւ տարածվել ամբողջ աշխարհում: Շաբաթվա ընթացքում ստարտափները ստանում են տեղեկատվություն, ներկայացնում, թե ինչ աջակցություն կարող են ստանալ ստարտափներն իրենց քաղաքի եւ տարածաշրջանի մակարդակով:   

Միջոցառման կազմակերպիչներն են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը եւ ISTC կենտրոնը` Catalyst հիմնադրամի, Հայաստանի Ամերիկյան համալսարանի, Global.AM ՀԿ-ի հետ համագործակցությամբ եւ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ: