10:44 | 01.03.18 | Նորություններ | 3317

Մարտի 6-ին կանցկացվի IBM Cloud Day Yerevan-ը

Մարտի 6-ին՝ ժամը 15:30-ին, ISTC կենտրոնում կկայանա IBM Cloud Day Yerevan միջոցառումը:

Դրա շրջանակում IBM ներկայացուցիչները կկիսվեն IBM տեխնոլոգիաների իրենց փորձով եւ գաղափարներով՝ ներառյալ IBM Watson-ը եւ ամպային այլ լուծումները:

Մասնակցությունն անվճար է, հարկավոր է նախապես գրանցվել այստեղ:
 
Նախապես գրանցված մասնակիցները կստանան մասնագետների հետ դեմ առ դեմ զրույցի հնարավորություն:  

Կքննարկվեն հետեւյալ թեմաները՝

- IBM ամպային հարթակներ եւ Watson,
- IBM Power Platform-յին լուծումներ եւ առավելություններ,
- IBM պահեստավորման վրա հիմնված լուծումներ,
- IBM ամպային լուծումները ISTC-ում: