14:42 | 22.01.18 | Նորություններ | 4465

Facebook-ը կրթական կենտրոններ կբացի Եվրոպայում

Facebook-ը ծրագրում է երեք ուսումնական կենտրոն բացել ԵՄ երկրներում:

Ընկերության օպերացիոն տնօրեն Շերիլ Սենդբերգը հայտարարել է, որ կենտրոնները կբացվեն Իսպանիայում, Լեհաստանում եւ Իտալիայում:

«Facebook-ն այդ կենտրոններում կսովորեցնի, թե ինչպես կիրառել թվային տեխնոլոգիաները, որ մարդիկ ունենան համապատասխան հմտություններ՝ թվային տնտեսությունում ամբողջապես ներգրավվելու համար»,- նշել է Շերիլ Սենդբերգը:
 
Նոր կենտրոններում հատուկ ուշադրության կարժանանան երիտասարդները, փախստականները եւ թոշակառուները: Ուսանողներն իրենց հերթին կուսումնասիրեն մեդիա դաշտը, ինչպես նաեւ կմասնակցեն ինտերնետի անվտանգ օգտագործման դասընթացների:

Նախատեսվում է առաջիկա երկու տարվա ընթացքում թվային տեխնոլոգիաների ոլորտում վերապատրաստել ավելի քան 2 մլն մարդու: