12:22 | 18.01.18 | Նորություններ | 4902

2017-ին աշխարհում ներբեռնվել է ավելի քան 175 մլրդ հավելված

App Annie վերլուծական ընկերության տվյալներով՝ 2017թ. աշխարհում ներբեռնվել է ավելի քան 175 մլրդ հավելված, ինչը 60%-ով գերազանցում է 2015թ. ցուցանիշը:

2017թ. մոբայլ հավելվածների շուկայի վիճակի մասին զեկույցի համաձայն՝ անցած տարի հավելվածներ գնելու համար օգտատերերը ծախսել են ավելի քան $86 մլրդ, ինչը 105%-ով ավելի է 2015թ. ցուցանիշից:

Աճին նպաստող երկրների թոփ քառյակն է՝ Չինաստան, Հնդկաստան, ԱՄՆ, Բրազիլիա եւ Ռուսաստան:

Նշվում է, որ օգտատերերը ոչ միայն ավելի շատ հավելվածներ են ներբեռնում, այլեւ ավելի շատ ժամանակ են դրանց հատկացնում: 2017թ. յուրաքանչյուր օգտատեր հավելվածներում է անցկացրել 1,5 ամիս:

Ամեն ամիս միջին օգտատերը սմարթֆոնում բացել է ավելի քան 40 ծրագիր: Հավելվածներում օգտատերերը 7 անգամ ավելի շատ ժամանակ են անցկացնում, քան մոբայլ բրաուզերներում:

App Annie-ն նշում է, որ մոբայլ շուկան շարունակում է դրական աճ ցույց տալ: 2018թ. կանխատեսումների համաձայն՝ օգտատերերի ծախսերը մոբայլ հավելվածներ ձեռք բերելու համար կաճեն մինչեւ $110 մլրդ:

Զեկույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ: