Հայաստանում նախատեսվում է տեխնոլոգիական կլաստեր ստեղծել

Լուսանկարը՝ http://abf.am/

16:50 | 15.01.18 | Նորություններ | visibility 12925

«Հայկական բլոկչեյն համաժողով» (Armenian Blockchain Forum, ABF) ընկերությունը նախատեսում է Հայաստանում ստեղծել տեխնոլոգիական կլաստեր, որը կդառնա հայկական «Սիլիկոնյան հովիտ»-ը:

Ինչպես հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը, 2017թ. դեկտեմբերի 20-ին ABF ներկայացուցիչները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ կառավարության աշխատանքային խմբի անդամներին են ներկայացրել նախաձեռնության ծրագիրը:

ՀՀ կառավարության եւ ABF-ի միջեւ կայացած հանդիպման արդյունքում հաստատվել է Հայաստանում Ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) ստեղծման գաղափարը:

Նոր կլաստերի հիմնական խնդիրն է լինելու աշխարհի տարբեր երկրներից բարձր տեխնոլոգիական նախագծերի զարգացման համար Հայաստանում յուրահատուկ ենթակառուցվածքի կազմակերպումն ու կարգավորումը:

Կլաստերի ստեղծման առաջին փուլով (նախատեսված է 2018թ. առաջին կիսամյակում) ծրագրվում է միջազգային աքսելերատորի բացումը, որը հարթակ կդառնա ամբողջ աշխարհից նորարարական նախագծերի գործարկման եւ զարգացման համար, ինչպես նաեւ ԱՏԳ տարածքում տեխնիկական տարածքների եւ տվյալների բազաների ստեղծումը, որոնք ուղղված կլինեն ապակենտրոնացված տեխնոլոգիաների ցանցի գործարկմանն ու աջակցմանը:   

«Այս նախաձեռնության իրականացումը կնպաստի Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացմանը, թույլ կտա երկիրը վերածել միջազգային ասպարեզում տեխնոլոգիական առաջնորդներից մեկը, ներգրավել ներդրումներ եւ ստեղծել նոր աշխատատեղեր: Անշուշտ, սա լրացուցիչ խթան կդառնա երկրի տնտեսության զարգացման համար»,- նշել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Էկոհամակարգի շրջանակում նաեւ կգործի նույնականացման կենտրոն, որի նպատակը կլինի ԱՏԳ մասնակիցների՝ միջազգային կազմակերպությունների պահանջներին համապատասխանության ապահովումը: Բացի այդ, ծրագրի շրջանակում ՀՀ առաջատար բուհերի հետ համատեղ կիրականացվեն մի շարք կրթական եւ գիտահետազոտական նախագծեր:

Ըստ ABF գնահատականի՝ էկոհամակարգի առաջին տարվա գործունեության ընթացքում նախատեսվում է ստեղծել 250-300 նոր բարձր վարձատրվող աշխատատեղ, ինչպես նաեւ ներգրավել առնվազն $120 մլն ներդրում:

«Հայաստանը ներկայում ունի մարդկային, էներգետիկ եւ տեխնոլոգիական բոլոր անհրաժեշտ ռեսուրսները, որոնց պետք է տալ զարգացման նոր հնարավորություններ: Մենք հավատում ենք, որ այսօր Հայաստանում հնարավոր է ստեղծել միջազգային փորձի եւ տեղական մտավոր ռեսուրսների համագործակցության եւ ինտեգրման հարթակ, որը կարող է հիմք հանդիսանալ տեխնոլոգիական ոլորտում նոր հետաքրքիր լուծումներ գտնելուն եւ ներդնելուն տնտեսության տարբեր ոլորտներ»,- ընդգծել է ABF նախաձեռնության հեղինակ Իլյա Գոլդբերգը:

Կլաստերի ստեղծման նախաձեռնության իրականացմանը համապարփակ աուդիտորական եւ խորհրդատվական աջակցություն է տրամադրում KPMG միջազգային ընկերությունը: Նախատեսվում է ԱՏԳ-ի ռեզիդենտ ընկերություններին ազատել ավելացված արժեքի հարկից եւ շահութահարկից՝ ԱՏԳ տարածք ապրանքների մատակարարման եւ ծառայությունների մատուցման ժամանակ:
 
Ներկայում ակտիվ աշխատանք է տարվում ECOS աշխատանքային անվանմամբ ենթակառուցվածքային հիմքի ստեղծման ուղղությամբ, որի շրջանակում կստեղծվեն  անհրաժեշտ ծառայություններն ու էկոհամակարգ:

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo