14:36 | 21.12.17 | Նորություններ | 22971

Ամփոփվել են «Շնորհակալություն Ինտերնետին 2017» մրցույթի արդյունքները

«Ռոստելեկոմ»-ն ամփոփել է հուլիսին հայտարարված «Շնորհակալություն Ինտերնետին 2017» մրցույթի արդյունքները 50+ տարիքի ինտերնետ օգտատերերի համար:

Մասնակցելու համար անհրաժեշտ էր հայտ լրացնել azbukainterneta.ru կայքում՝ փոքր շարադրության միջոցով ներկայացնելով ինտերնետի կարեւորությունն ու ընձեռած հնարավորություններն ըստ անվանակարգի թեմայի։

Հայաստանյան մասնակիցներից մրցանակի է արժանացել Անահիտ Սարգսյանը (55տ․), որը ներկայացրել էր ինտերնետի կարեւորության իր պատմությունը։ «Ռոստելեկոմ»-ի հայաստանյան գրասենյակի կողմից մրցանակը շնորհվել է կենտրոնական վաճառքի եւ սպասարկման սրահում:

Խրախուսական մրցանակների են արժանացել 90 եւ ավելի տարիք ունեցող մասնակիցները։

Азбука Интернета նախագիծը Հայաստանում «Ռոստելեկոմ»-ի կողմից իրականացվում է 2015-ից: