17:32 | 15.12.17 | Նորություններ | 24040

Beeline-ի գլխավոր տնօրենը դասախոսել է «Շիրակացու ճեմարանում»

Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը հանդիպել է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի ավագ դպրոցի սաների հետ եւ հանդես եկել դասախոսությամբ՝ «Աշխատաշուկայի  պահանջները եւ ժամանակակից տեխնոլոգիաները» թեմայով։

Beeline-ի ղեկավարը ներկայացրել է ժամանակակից աշխատաշուկայի պահանջները եւ այդ պահանջներին համապատասխանելու գործիքները։

«Աշխարհը դեռ երբեք այսքան արագ չի փոփոխվել, ինչպես 21-րդ դարում, ու սա վերաբերում է նաեւ աշխատաշուկային։ Որոշ մասնագիտություններ վերանում են, մյուսներն ի հայտ են գալիս, եւ այդ գործընթացը շարունակվելու է։ Յուրաքանչյուր նոր սերունդ պետք է ավելի ու ավելի ճկուն գտնվի։ «ՎԵՈՆ Արմենիա»-ն՝ որպես գործատու, եւ ես՝ որպես այդ ընկերության ղեկավար, շահագրգռված ենք, որպեսզի մեր երկրում միշտ լինեն լավ պատրաստված, ուժեղ կադրեր, որոնք կկարողանան կողմնորոշվել ժամանակակից իրողություններում եւ պատրաստ կլինեն միշտ սովորել ու զարգանալ»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline-ի ղեկավարի հետ այս հանդիպումը դարձել է Ճեմարանի հետ համագործակցության շարունակությունը: Նախորդ ուսումնական տարվա ընթացքում ճեմարանականները մասնակցել են Beeline համալսարանի կազմակերպած բիզնես խաղին: