Plexonic եւ WHAT (games) ընկերությունները նոր խաղ են գործարկել

Լուսանկարը՝ Smashies

10:57 | 14.12.17 | Նորություններ | visibility 3817

Խաղերի ծրագրավորմամբ զբաղվող Plexonic ընկերությունը WHAT (games) խաղերի միջազգային հրատարակչի հետ համատեղ գործարկել է Smashies մոբայլ խաղը:

Խաղը հասանելի է Android եւ iOS հարթակներում:

Itel.am-ին Plexonic-ում տեղեկացրել են, որ Smashies-ը դասվում է մեծ ճանաչելիություն ունեցող supercasual խաղերի ընտանիքին:

Խաղացողը հայտնվում է առեղծվածային տիեզերքում, որտեղ պետք է փորձի հաղթահարել արգելքներն ու վաստակել առավելագույն միավորներ՝ նախապես որոշելով քայլերի հաջորդականությունը:

«Smashies-ը զվարճալի, պարզ, բայց շատ հետաքրքիր խաղ է: Մենք շատ ուրախ ենք, որ այս անգամ համագործակցում են WHAT (games) միջազգային կազմակերպության հետ ու վստահ ենք, որ խաղը կգտնի իր խաղացողներին լայն լսարաններում: Տասնյակ մանրակրկիտ կազմված փուլերը կստիպեն կատարելագործել խաղացողների ռեֆլեքսներն ու հմտությունները: Խաղն ունի բավականին ինտուիտիվ եւ արագ ընթացք, բազում զվարճալի կերպարներ, որոնք խաղին հավելյալ գրավչություն են տալիս»,- նշել է Plexonic կազմակերպության տնօրեն Գեւորգ Սարգսյանը:

Smashies-ի հիմնական առաքելությունն է կոտրել ապակե խողովակները, հավաքել բոնուսներ եւ ուտել բուրգեր smashie-ն: Բուրգեր-գնդակին հասնելու համար խաղացողը պետք է ազատի նախորդող 29 գնդակները: Միավորներ հավաքելու համար խաղացողը կարող է հավաքել սնդուկներ, որոնք լրացուցիչ միավորների եւ անակնկալ մրցանակների աղբյուր են:
 
Խաղացողը պետք է հավաքի առավելագույն միավորներ անընդմեջ գոյատեւման ռեժիմի պայմաններում: Դրա համար նա պետք է կոտրի ապակե խողովակները, հավաքի բոնուս-կոները եւ խուսափի գունավոր շարժուն արգելքներին դիպչելուց: Հավաքելով բավարար քանակի միավորներ՝ հնարավորություն է առաջանում փոփոխել խաղի հիմնական կերպարին: Խաղը սկսվում է համեմատաբար հեշտ առաջադրանքներով, որոնց հաջորդում են առավել դժվար եւ դինամիկ խոչընդոտներով առաջադրանքներ:

Գունավոր բլոկ-խոչընդոտները շարժվում են տարբեր ուղղություններով եւ տարբեր արագությամբ, որն առավել բարդացնում է խաղը:

«Ի տարբերություն այլ supercasual տիպի խաղերի՝ Smashies-ը սահմանում է բավականին հյութեղ նպատակ-բուրգեր հենց խաղի սկզբից: Բայց բուրգեր-գնդակով խաղը չի ավարտվում: Փոխարենը, խաղացողին ներկայացվում են եւս 30 գնդակներ, որոնց հաղթահարումը կբերի մեկ այլ համեղ խրախուսանքի»,- հավելել են Plexonic-ում:

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo