16:06 | 11.12.17 | Նորություններ | 19674

Beeline-ն անցնում է էլեկտրոնային ստորագրության օգտագործմանը

Beeline-ն առաջինը Հայաստանում անցնում է էլեկտրոնային (թվային) ստորագրության օգտագործմանը եւ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանը։

Ընկերությունում նշել են, որ դեկտեմբերի 11-ից բոլոր պայմանագրերը, համաձայնագրերը, հաշիվներն ու ակտերն ընկերության լիազորված ներկայացուցիչների կողմից վավերացվելու են էլեկտրոնային ստորագրությամբ։

«ՎԵՈՆ Արմենիա»-ն, լինելով ՎԵՈՆ ընկերությունների խմբի մի մաս, որդեգրել է տրանսֆորմացիայի քաղաքականություն եւ ավանդական հեռահաղորդակցության ընկերությունից դառնում է ժամանակակից տեխնոլոգիական եւ թվային ընկերություն։ Այդ կապակցությամբ ընկերության գործառնություններն, այդ թվում եւ փաստաթղթաշրջանառությունն, օպտիմալացվում են եւ բերվում են միջազգային չափանիշների։ Այս ամենն արվում է ընկերության ներսում փաստաթղթերի ստորագրման եւ վավերացման գործընթացներն արագացնելու նպատակով, որպեսզի մեր գործընկերների համար մեզ հետ համագործակցությունը դառնա էլ ավելի պարզ եւ հարմար»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Թվային ստորագրություն օգտագործելու իրավունքը հայկական ընկերությունները ստացել են «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀօրենքով։