11:21 | 07.12.17 | Նորություններ | 9552

Garage48 Arts&Culture 2017 հաքաթոնն ընդունում է հայտեր

Երեւանում դեկտեմբերի 15-17-ն առաջին անգամ կանցկացվի Garage48-ը՝ արվեստի եւ մշակույթի ոլորտի հաքաթոնը:

Էստոնիայում եւ Սիլիկոնյան հովտում սկիզբ առած Garage48 հաքաթոններն անցկացվում են տեխնոլոգիապես արագ զարգացող երկրներում:

Հաքաթոնը մեկ հարկի տակ կհավաքի հայկական մշակութային ժառանգության եւ արվեստի բնագավառի ներկայացուցիչներին, տեխնոլոգիական եւ ստարտափ համայնքներին՝ նպաստելով Հայաստանի մշակութային ժառանգության զարգացմանը, տարածմանն ու պահպանմանը։

Մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ:

Կարող են մասնակցել գրաֆիկ եւ UI/UX դիզայներներ, արվեստաբաններ, մշակութաբաններ, արտիստներ, ծրագրերի ղեկավարներ, ծրագրավորողներ, ՏՏ ոլորտի մասնագետներ, որոնք գնահատում են արվեստը, ժառանգությունը եւ պատրաստ են 48 ժամվա ընթացքում ստեղծել աշխատող նորարարական նախատիպեր։

Միջոցառման պաշտոնական լեզուն անգլերենն է: Ներկա կլինի նաեւ փորձառու մենթորների թիմ՝ կազմված տեղացի եւ էստոնացի մասնագետներից։ Լավագույն թիմերը կստանան դրամական օժանդակություն։

Garage48-ի հիմնական թեմաներն են՝

-Ավանդական մշակույթ եւ մշակութային ժառանգություն
-Մշակութային տուրիզմ
-Մշակութային կրթություն
-Արվեստ եւ տեխնոլոգիաներ
-Մշակութային ժառանգությունը ժամանակակից միջավայրի համատեքստում

Garage48 երեւանյան հաքաթոնը կազմակերպվում է «Էյվա» արվեստների հիմնադրամի հետ համատեղ՝ Էստոնիայի արտաքին գործերի նախարարության եւ Էստոնական զարգացման գործակալության հովանու ներքո։