Թարմացվել են Ucom եւ U!Pay հավելվածները

Լուսանկարը՝ Ucom

Լուսանկարը՝ Ucom

Թարմացվել են Ucom եւ U!Pay հավելվածները

13:08 | 06.12.17 | Նորություններ | visibility 11585

Թարմացվել են Ucom եւ U!Pay հավելվածները՝ iOS եւ Android համակարգերով աշխատող հեռախոսների համար:

Մասնավորապես՝ Ucom հավելվածի 8.2 թարմացման արդյունքում օգտատերերը կնկատեն որոշակի թերությունների շտկում, ձախ մենյուի դիզայնի բարելավում:

Հավելվածում փոփոխություններ են իրականացվել «Ունիվեսալ Պլյուս» եւ «U!Պարզ» բաժանորդների համար, բարելավվել ու թարմացվել է «Կարգավորումներ» բաժնի դիզայնը, առավել տրամաբանական է դարձել հավելվածի գնահատման գործառույթը, ձախ մենյուում նոր բաժիններ են ընդգրկվել:

U!Pay հավելվածի 1.3 թարմացված տարբերակում շտկվել են թերությունները, ավելացվել է «Իմ մեքենաները» նոր ենթաբաժինը, որտեղ մեքենայի տվյալները մեկ անգամ լրացնելուց  հետո օգտատերերն ավտոմատ կերպով կտեղեկանան իրենց ՃՈ տուգանքների մասին եւ կկարողանան վճարել դրանք: Ավելացվել է նոր ծառայություն, որի միջոցով օգտատերերը կկարողանան վճարել iBolit.mobi-ի կողմից իրականացված սարքավորման վերանորոգման աշխատանքի համար:

«Ucom-ը խիստ հետեւողական է իր կողմից ստեղծված հավելվածների թարմացման հարցում: Մենք ոչ միայն կարեւորում ենք բաժանորդների եւ օգտատերերի կողմից հնչեցված խնդիրների շտկումը, այլեւ նորանոր գործառույթների ու հնարավորությունների ավելացումը: Մեր գերնպատակը բաժանորդների ժամանակի խնայումն է եւ վստահության ամրապնդումը»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Ucom հավելվածը կարելի է ներբեռնել App Store-ից եւ Google Play-ից:

U!Pay հավելվածը եւս հասանելի է App Store-ում եւ Google Play-ում:

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo