12:03 | 05.12.17 | Նորություններ | 18060

Ucom-ում մեկնարկել է iPhone X-ի վաճառքը

Դեկտեմբերի 1-ին Apple-ի պաշտոնական գործընկեր հանդիսացող Ucom ընկերության վաճառքի եւ սպասարկման կենտրոններում մեկնարկել է Apple ընկերության iPhone X սմարթֆոնների վաճառքը։

«Ինչպես բազմաթիվ երկրների, այնպես էլ Հայաստանի համար նախատեսված այս նորագույն սմարթֆոնի խմբաքանակը խիստ սահմանափակ է։ Տեխնոլոգիական աշխարհի վերջին խոսքը՝ iPhone X-ն իր տիեզերական մոխրագույն եւ արծաթագույն երանգներով հնարավոր է ձեռք բերել՝ վճարելով սմարթֆոնի ամբողջական արժեքը։

Հիշեցնենք, որ Ucom-ից ձեռք բերված Apple-ի արտադրանքի համար գործում է մեկ տարվա պաշտոնական երաշխիք»,- ասված է հաղորդագրությունում: