Աշխատանքն ու առօրյան BetConstruct-ում

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Աշխատանքն ու առօրյան BetConstruct-ում

14:21 | 01.12.17 | Հոդվածներ | visibility 15842

Հայաստանում վերջին տարիներին հարյուրավոր նոր ՏՏ ընկերություններ բացվեցին:

Դրանք տարբերվում են չափերով, գործունեության ուղղություններով, ինչպես նաեւ աշխատանքային միջավայրով: Itel.am-ն այս շարքում փորձում է ներսից բացահայտել հայաստանյան ՏՏ ընկերությունների աշխատանքային առանձնահատկությունները:

2011թ. հիմնադրված BetConstruct ընկերությունն առցանց եւ իրական խաղային լուծումների մշակման ու մատակարարման ոլորտի ընկերություն է: BetConstruct-ի նորարարական լուծումների շարքում են հատուկ խաղային ոլորտի համար նախագծված պրոդուկտներ, այդ թվում՝ Sportsbook, eSports, Sports Data Solutions, VR Casino, Retail Betting Shop Solutions, RNG Casino Suite, Live Dealer Casino, Poker, Skill Games, Fantasy Sports եւ այլն:  

BetConstruct-ի գլխամասը Լոնդոնում է, իսկ ծրագրավորման գլխավոր գրասենյակը՝ Երեւանում: Ընկերությունն իր գործընկերներին տրամադրում է աջակցություն աշխարհի տարբեր մասերում գտնվող 14 գրասենյակներից։

Աննա Պողոսյան, Հավաքագրման եւ կազմակերպչական բաժնի ղեկավար

HR թիմում շուրջ 10 հոգի է աշխատում: Ունենք հենց շենքի ներսում գործող անվճար մարզասրահ, մատնահարդարման սրահ, վարսավիրանոց, որոնք միայն աշխատողների համար են նախատեսված:

Ունենք բար, որը շատ մատչելի գներով է: Անգլերեն դասընթացներ ենք անցկացնում` իմացության տարբեր մակարդակների համար:

Ցանկացած մեծ պրոդուկտ գործարկելիս այն ներկայացնում ենք նախ մեր աշխատակիցներին: Սա ցույց է տալիս, որ աշխատողներն ամբողջությամբ պրոցեսի մեջ են եւ տեղյակ են ամեն ինչից:

Անցաքարտեր ունենք՝ դրանք շենք մուտք գործելու համար են, քանի որ մեր անվտանգությունը շատ բարձր մակարդակի վրա է, եւ առանց քարտի անհնար է մուտք գործել տարածք:

Ցանկացած աշխատակից անցնում է 3-ամսյա փորձաշրջան: Աշխատում ենք մաքսիմալ քիչ թղթաբանությամբ աշխատել, աշխատակիցներին առավելագույնս ազատ ենք թողնում, որպեսզի անհատականությանը վնաս չհասցվի:

Դավիթ Մնացականյան, Swarm ծրագրի թիմի ղեկավար
Դավիթ Մնացականյանը

Դավիթ Մնացականյանը Մեդիամաքս

Մեր թիմը 5 հոգուց է կազմված: Քանի որ մենք բարդ նախագծերով ենք զբաղվում, ինչն անընդհատ հետեւողականություն է պահանջում, պարտականությունները բաժանել ենք եւ հերթապահություն սահմանել, որպեսզի խնդիրների դեպքում դրանք կարողանանք արագ լուծել:

Հետաքրքիր ավանդույթներ ունենք: Թիմում միշտ կա մեկը, որն ամեն օր քաղցրավենիք է բերում եւ ամբողջ թիմին հյուրասիրում: Թիմի մեկ այլ անդամ ժամանցի կազմակերպման պատասխանատուն է: Այդ պարտականություններն ինքնըստինքյան են ձեւավորվել (ծիծաղում է – խմբ.):

Ինչ վերաբերում է նրան, թե ինչը կփոխեի գրասենյակում, ապա ավելի կմեծացնեի ավտոկայանատեղին:

BetConstruct-ի աշխատողները զեղչեր ունեն մի շարք խանութներում, ժամանցի վայրերում: Հատուկ հավելվածի միջոցով աշխատակիցը տեղեկանում է, թե ինչ տեսակի զեղչեր են իրեն այդ պահին հասանելի:

Մարիամ Խաչատրյան, QA ինժեներ
Մարիամ Խաչատրյանը

Մարիամ Խաչատրյանը Մեդիամաքս

Ես երբեք չեմ ուշանում, սակայն ուշանալու դեպքում պետք է նախապես այդ մասին զգուշացնել թիմի ղեկավարին:

Open space-ը երբեմն խանգարում է: Սակայն, միեւնույն ժամանակ, այն հարմար է կոմունիկացիայի առումով, քանի որ, երբ քեզ ինչ-որ մեկը տվյալ պահին պետք է, միանգամից տեսնում ես՝ տեղում է նա, թե ոչ: Հասկանում եմ, որ այսքան մարդու մեջ, որոնք քննարկում են համատեղ նախագծեր, աղմուկը բացառելն անհնար է:

Լանչը կա՛մ դրսից ենք պատվիրում, կա՛մ ներսի ճաշարանից օգտվում: Ունենք նաեւ կոկտեյլ բար, որտեղ կարելի է գտնել ոչ ալկոհոլային բազմաթիվ խմիչքներ:

Հիմնականում մեր գրասեղանների մոտ նստած ենք աշխատում, քանի որ մեծ մասը անհատական համակարգիչներ են օգտագործում: Նրանք, ովքեր նոութբուքով են աշխատում, կարող են բազմոցներին նստել կամ գրասենյակի այլ հատվածներում եւս աշխատել:

Արամ Պետրոսյան, CRM պրոդուկտի զարգացման պատասխանատու
Արամ Պետրոսյանը

Արամ Պետրոսյանը Մեդիամաքս

Շուրջ 2 տարի է, ինչ մեր 16-հոգանոց թիմն աշխատում է Agile մեթոդով: Թիմում նաեւ պրակտիկանտներ ունենք: Եղել են դեպքեր, երբ ինտերնը 1 ամիս անց արդեն աշխատանքի է անցել մեզ մոտ: Պրակտիկային հիմնականում հաջորդում է աշխատանքի առաջարկը:

Ես արդեն 7 տարի է՝ աշխատում եմ տարբեր open space-երում: Եթե ինձ պետք է լինում, վիրտուալ պատեր եմ կառուցում (ծիծաղում է – խմբ.):

Փառանձեմ Ավագյան, մարքեթինգի թիմ

Facebook-ում խումբ ունենք, որը շատ ակտիվ է: Խումբն օգտագործում ենք ներքին կոմունիկացիայի համար: Քանի որ ամբողջ աշխարհում 14 գրասենյակ ունենք, ցանկացած նյութ ներկայացնում ենք երկու լեզվով, որպեսզի բոլորը տեղյակ լինեն, թե ինչ է կատարվում ընկերությունում: Եթե, օրինակ, Ուրուգվայի մեր գրասենյակում ինչ-որ հատկանշական բան է կատարվել, մեզ անպայման ուղարկում են լուսանկարներ, կապը այդ ձեւով փորձում ենք պահպանել:  

Օրինակ՝ մեր հարկում 3 PlayStation ունենք եւ երեկոյան հաճախ «ֆուտբոլի ներքին առաջնություններ» ենք կազմակերպում:  

Գառնիկ Սիմոնյան, iOS ծրագրավորող
 Գառնիկ Սիմոնյանը

Գառնիկ Սիմոնյանը Մեդիամաքս

Մոտ 3 տարի է՝ աշխատում եմ այստեղ: Աշխատանքային օրը սուրճով եմ սկսում: Մեր թիմում 10 հոգի է աշխատում: Ժողովներ ամեն օր չէ, որ անում ենք, հիմնականում այն ժամանակ, երբ այլ թիմերի հետ շփվելու անհրաժեշտություն կա:

Open space-ում աշխատելը բավական բարդ է, աղմկոտ է, բարդ է կենտրոնանալը: Մյուս կողմից՝ այդքան շատ չի շեղում, քանի որ ժամանակի մեծ մասն ականջակալներով ենք:

Վիգեն Տոնյան, 3D անիմացիայի բաժին
Վիգեն Տոնյանը

Վիգեն Տոնյանը Մեդիամաքս

Արդեն 8 ամիս է, ինչ BetConstruct-ում եմ աշխատում: Զբաղվում եմ կոնցեպտ դիզայնով, այսինքն՝ կերպարների, խաղերի, աշխարհների եւ ընդհանուր գաղափարի մատուցմամբ:
                                                                                                                                                                
Աշխատանքային օրը սկսվում է ժամը 9:00-ին: Դրան հաջորդում են առավոտյան ժողովը, քննարկումները: Մեծ հաճույքով եմ աշխատանքի գալիս: Ասում են՝ աշխատանքը համարվում է երկրորդ կինը, եւ եթե չսիրես, հետը ապրել չես կարող: Այս փիլիսոփայությամբ եմ առաջ շարժվում (ծիծաղում է – խմբ.):

Աշխատանքն ավարտվում է ժամը 18:00-ին, բայց լինում են դեպքեր, երբ ավելի երկար եմ մնում:

Գրասենյակում դեռ չեմ նկատել ինչ-որ բան, որը կցանկանայի փոխել: Ինձ open space-ի աղմուկը չի խանգարում:

Նարինե Դանեղյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo