15:20 | 29.11.17 | Նորություններ | 20130

Beeline-ը ներկայացրել է Quatro SIM առաջարկը

Beeline-ը գործարկել է Quatro SIM նոր առաջարկն ամբողջ ընտանիքի համար։

Միանալով Quatro կամ Neo Max փաթեթներին՝ հաճախորդները ստանում են նվեր մինչեւ 5 SIM քարտ, որոնց միջոցով կարելի է ամեն ամիս անվճար զանգեր կատարել բջջային ցանցում, բջջային ինտերնետից օգտվել եւ դիտել ալիքներ BeeTV հեռուստատեսությամբ։

«Մենք շարունակում ենք զարգացնել մեր կոնվերգենտ ծառայությունները, եւ Quatro SIM-ը գալիս է լրացնելու այն առաջարկների շարքը, որոնք հասանելի գներով տրամադրում են մաքսիմալ ծառայություններ։ Վստահ եմ, որ մեր բաժանորդները բարձր կգնահատեն այս հնարավորությունը եւ կվայելեն մեր պարզ եւ հարմար առաջարկը»,- նշել է Հայաստանում Beeline-ի կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանը։

Quatro ծառայության բաժանորդները կստանան նվեր մինչեւ 5 SIM քարտ, անսահմանափակ զանգեր խմբի մեջ, ամսական 200 Մբ բջջային ինտերնետ եւ BeeTV 20 ալիքների բաժանորդագրություն։ Neo Max-ի բաժանորդները կստանան 2 SIM քարտ, անսահմանափակ զանգեր խմբի ներսում, ամսական 100 Մբ բջջային ինտերնետ եւ BeeTV 10 ալիքների բաժանորդագրություն։ Neo Max-ի փաթեթների բաժանորդագրության ամսական արժեքն է 5990 դրամից սկսած։