Մոբայլ օպերատորները մեկնաբանում են 4G եւ 5G ցանցերի հեռանկարները ՀՀ-ում

Լուսանկարը՝ http://koreabizwire.com

11:26 | 28.11.17 | Հոդվածներ | visibility 28996

4G բջջային կապի ցանցը հնարավորություն է տալիս իրականություն դարձնել տվյալների փոխանցման բարձր արագություն՝ զարգացնելով 100 Մբիթ/վ արագություն շարժական եւ 1 Գբիթ/վ հաստատուն բաժանորդագրությամբ:

Ըստ կանխատեսումների՝ մինչեւ 2020թ. աշխարհում բաժանորդներին հասանելի կդառնան 5G ցանցերը, որոնք 4G-ի համեմատ՝ կունենան տվյալների փոխանցման անհամեմատ մեծ արագություններ:

Itel.am-ը դիմել է Հայաստանի մոբայլ կապի երեք օպերատորներին՝ խնդրելով մեկնաբանել 4G ծածկույթի ընդլայնման եւ 5G ցանցի ներդրման հեռանկարները:

Ստորեւ ներկայացված են օպերատորների պատասխանները:

Beeline

Beeline-ի 4G ցանցը գործում է Հայաստանի 15 քաղաքներում, եւ դրա հնարավորություններից կարող է օգտվել ընկերության բաժանորդների 30%-ը։  

5G ցանցի ներդրման ուղղությամբ ընկերությունում արդեն տարվում են աշխատանքներ։ Ըստ ռազմավարության՝դրա կոմերցիոն մեկնարկը նախատեսվում է իրականացնել մինչեւ 2020 թիվը։

ՎիվաՍել-ՄՏՍ

Այժմ 4G ծառայությունները հասանելի են բնակչության 52,4%-ին:

Որպես բազմաթիվ տեխնոլոգիաներ՝ այդ թվում 4G-ն Հայաստանում առաջինը ներդրած ընկերություն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար կարեւոր է գնահատել համակարգի ներդրման ծախսարդյունավետությունը, տնտեսական եւ սոցիալական նպատակահարմարությունը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շուտով կսկսի 5-րդ սերնդի տեխնոլոգիաների փորձարկման աշխատանքները։

Ucom

Ներկա պահին Ucom ընկերությունն ապահովել է ՀՀ բնակավայրերի 65% ծածկույթ, ինչը բնակչության 88%-ին հնարավորություն է ընձեռում օգտվելու մեր 4G+ ցանցում լայնաշերտ մինչեւ 250 Մբ/վ արագությամբ շարժական ինտերնետի ծառայություններից։

Ucom-ի կողմից ներդրված շարժական ցանցը ոչ թե 4G է, այլ 4G+: Այդ երկու ցանցերի տարբերությունը ներկայացված է այս հղումով: Ի դեպ, աշխարհում ֆիքսված ու շարժական ինտերնետի արագությունը չափագրող ամենահայտնի Speedtest by Ookla իռլանդական ընկերությունը Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2017» մրցանակը: Ըստ պաշտոնական արդյունքի՝ հաղթող ճանաչված Ucom-ի շարժական ինտերնետի արագության ցուցանիշը երկու անգամ գերազանցում է 2017թ. համար մրցակիցների ցուցանիշները:

Ucom ընկերությունը, ցավոք, չի կարող տրամադրել 5G ցանցի ներդրման վերաբերյալ հարցի պատասխանը, քանի որ ընկերության ռազմավարական պլանների, զարգացման ուղղությունների, մոտ կամ հեռու ապագայում նոր տեխնոլոգիաների ներդրման մտադրությունների վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը հանդիսանում է առեւտրային գաղտնիք:

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo